Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Օրգազմի բացակայության պատճառները. Վրեժ Շահրամանյան

Օրգազմի բացակայության պատճառները. Վրեժ Շահրամանյան

Այսօր առավել հաճախ են հանդիպում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ովքեր օրգազմ չեն ապրում սեռական հարաբերությունների ժամանակ: Օրգազմի բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է երկու գործոններով` ֆիզիոլոգիական ու հոգեբանական և կարող է ունենալ տարբեր պատճառներ: 

 

Թեմայի շուրջ մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

 

-Ի՞նչ է կանացի անօրգազմիան:

 

-Սեռական հարաբերության ժամանակ հանգստանալու /օրգազմ ապրելու/ անհնարինությունը սեքսոլոգիական հարց է: Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է` գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների, հիմնականում` սեռական օրգանների մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Օրգազմի բացակայությունն՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:

 

-Ինչի՞ հետ է այն կապված:

 

-Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում, կարելի է վերականգնել կնոջ օրգաստիկությունը, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինի պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է` հետագայում այդ վիճակն ազդի կնոջ նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և ի վերջո, միջանձնային հարաբերությունների վրա: Հնարավոր է նաև, որ դա ժամանակի խնդիր լինի, հատկապես, եթե զույգը նոր է սկսել սեռական կյանքով ապրել, կարող է ժամանակի ընթացքում օրգազմն աստիճանաբար ''արթնանալ'', նույնիսկ ծննդաբերությունից հետո:

 

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս երևույթը:

 

-Կանայք, ովքեր երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ ''ճաշակելու'' հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար, նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք: Այսպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:

 

Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության առաջացման պատճառ է դառնում:

 

Սկզբնական շրջանում նման ախտանիշներն ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար: Նշված երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի:

Սկզբնաղբյուր. http://www.mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Liana, այդ հարցով դիմեք կոնկրետ մասնագետների:

Liana

05.11.2014

Isk inch arji bujman kurs@

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ